26 Մար
2026
16° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելից Հայաստան գալու ցանկություն է հայտնել 8 քաղաքացի

Իսրայելից Հայաստան գալու ցանկություն է հայտնել 8 քաղաքացի

Փետրվարի 28-ից ի վեր Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն դիմել է 10 քաղաքացի․ տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

«Մարտի 25-ին Իսրայելում ՀՀ դեսպանության կազմակերպած հատուկ ավտոբուսային չվերթով 8 քաղաքացի տեղափոխվել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաք՝ այնտեղից օդային ուղիղ չվերթով Երևան մեկնելու համար:

ՀՀ 2 քաղաքացին մտադրություն է հայտնել Հայաստան վերադառնալ իրենց պայմանագրային պարտավորություններն ավարտելուց հետո:

Իսրայել-Եգիպտոս սահմանային Տաբայի անցակետում ՀՀ քաղաքացիներին դիմավորել են Եգիպտոսում ՀՀ դեսպանը և հյուպատոսը, նրանց ուղեկցել Շարմ Էլ-Շեյխի միջազգային օդակայան՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն: Քաղաքացիները մարտի 26-ի առավոտյան Շարմ Էլ-Շեյխ-Երևան չվերթով մեկնել են Հայաստան»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026