
«Ո՛չ թագավորներին»․ ԱՄՆ-ում ընդդեմ Թրամփի ցույցեր են տեղի ունեցել
ԱՄՆ-ում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության։
Տեղական լարտվամիջոցները գրում են, որ ցույցերն անց են կացվել «Ո՛չ թագավորներին» կարգախոսով։ Դրանք կազմակերպվել են ԱՄՆ ավելի քան 3000 բնակավայրում։
Կազմակերպիչները հայտնել են, որ ցույցերին մասնակցել են միլիոնավոր մարդիկ։ «Այն կարող է դառնալ ԱՄՆ պատմության ամենախոշոր բողոքի ցույցերից մեկը»,- նշել են լրատվամիջոցները։


