
ԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ․ Sputnik Արմենիա
ԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ․ գրում է «Sputnik Արմենիա» լրատվականը։
«Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ հայ-իրանական սահմանի «Նորդուզ» անցակետից մոտ 500 կմ հեռավորության վրա։ Արկի ընկնելու պահին բեռնատարը կայանված է եղել, վարորդը մեքենայում չի եղել, ինչի շնորհիվ հաջողվել է խուսափել զոհերից։
Վնասված և այրված բեռնարկղը երեկ տեղափոխվել է Երևան։ Այս պահին գնահատվում է պատճառված վնասը»,- նշում է լրատվամիջոցը։


