
Փրկել են Իրանում խոցված F-15 կործանիչի անձնակազմի անդամներից մեկին․ Թրամփ
Ամերիկացի հատուկջոկատայինները փրկել են Իրանում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամին, որը Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի գնդապետ է․ այս մասին հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ զինվորականին տարհանել են, և նա անվտանգ վայրում է։
«Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացրին ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողական-փրկարարական գործողություններից մեկը՝ մեր հիանալի անձնակազմի անդամ սպաներից մեկին փրկելու համար, որը նաև հարգանքի արժանի գնդապետ է․ ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այժմ նա ողջ և առողջ է»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։


