
ԱՄՆ-ն և Իրանը կարող են վաղը համաձայնության գալ․ Թրամփ
Եթե Իրանը հնարավորինս շուտ գործարք չկնքի, դիտարկում եմ ամեն ինչ պայթեցնելու և նավթի նկատմամբ վերահսկողություն հաստատելու տարբերակը․ Fox News-ին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Իրանը և ԱՄՆ-ն կարող են համաձայնության հասնել արդեն վաղը՝ նշելով, որ իրանական կողմից բանակցողներին չեն թիրախավորի, որպեսզի նրանք կարողանան բանակցել:
«Կարծում եմ՝ վաղը լավ հնարավորություն կա, բանակցությունը հենց հիմա է ընթանում», – հավելել է Թրամփը։


