
Լուսնային թռիչք կատարելուց հետո Artemis II-ի անձնակազմը վերադառնում է Երկիր
ՆԱՍԱ-ի Artemis II առաքելության չորս տիեզերագնացները հաջողությամբ ավարտել են Լուսնի շուրջ թռիչքը և այժմ վերադառնում են Երկիր․ գրում է Euronews-ը։
Վայրէջք չնախատեսող այս թռիչքի ընթացքում առաքելությունը հասել է տիեզերքի այնպիսի խորքեր, որտեղ երբևէ որևէ մարդ չի եղել։
Հյուսթոնում տեղակայված ՆԱՍԱ-ի առաքելության կառավարման կենտրոնը մոտ 40 րոպեով կորցրել էր կապն առաքելության անձնակազմի հետ, երբ նրանց տիեզերանավն անցնում էր Լուսնի հակառակ կողմով։ Կապի ժամանակավոր խզումը սպասելի էր, քանի որ Artemis II-ն անցել էր Լուսնի հակառակ կողմը և այդ ընթացքում տեսանելի չէր Երկրից։
«Հրաշալի է կրկին կապ հաստատել Երկրի հետ։ Մենք միշտ կընտրենք Երկիրը․ մենք միշտ կընտրենք միմյանց», – ասել է տիեզերագնաց Քրիստինա Քոչը, երբ անձնակազմի անդամները կրկին կապ են հաստատել առաքելության կառավարման կենտրոնի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել և շնորհավորել է տիեզերագնացներին «պատմություն կերտելու» համար՝ ասելով, որ նրանք «իսկապես, աներևակայելի հպարտություն են պատճառել ամբողջ Ամերիկային»։


