07 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը լուրջ է տրամադրված․ ԱՄՆ-ն Իրանին կհասցնի ողջ պատերազմի ընթացքում ամենաուժեղ հարվածը

Թրամփը լուրջ է տրամադրված․ ԱՄՆ-ն Իրանին կհասցնի ողջ պատերազմի ընթացքում ամենաուժեղ հարվածը

ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը խոստացել է, որ երեքշաբթի օրը ԱՄՆ-ն կմեկնարկի Իրանի դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր ամենահզոր օդային հարվածները։

Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մամուլի ասուլիսում։

«Այսօր ԱՄՆ նախագահի ցուցումով Մերձավոր Արևելքում գործողությունների առաջին օրվանից ի վեր ամենամեծ թվով օդային հարվածներն են լինելու, իսկ վաղը՝ նույնիսկ ավելի շատ, քան այսօր», – նշել է Պենտագոնի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ամերիկյան զորքերը պատրաստ են գնալ ցանկացած վայր, ցանկացած պահի՝ երկրի շահերը պաշտպանելու և հանձնարարված առաքելությունը կատարելու համար։

«Այդ դեպքում՝ Իրանը կունենա ընտրության հնարավորություն։ Ընտրե՛ք իմաստուն կերպով, քանի որ նախագահը լուրջ է տրամադրված։ Մենք գործում ենք ճշգրտությամբ։ Մենք վերահսկում ենք երկինքը», – ընդգծել է Հեգսեթը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026