
Իրանում պայթյունների կազմակերպման հարցում Իսրայելի ներգրավվածություն չենք տեսնում․ Պետքարտուղարություն
Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ ԱՄՆ-ն կապ չունի և որևէ պատճառ չի տեսնում ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանցում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Մենք ուշադիր հետևում ենք Իրանից եկող հաղորդագրություններին, մենք չունենք որևէ անկախ տեղեկատվություն։ Ցավակցում ենք այս սարսափելի պայթյունների զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- ասել է նա ճեպազրույցում։
Միլլերը նշել է, թե հակառակ հայտարարությունները ծիծաղելի են: «Մենք հիմք չունենք ենթադրելու նաև, որ Իսրայելը ներգրավված է այս ամենի մեջ»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը երկու պայթուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ։