26 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում այսօր սգո օր է, Ռայիսին էլ չեղարկել է այցը Թուրքիա

Իրանում այսօր սգո օր է, Ռայիսին էլ չեղարկել է այցը Թուրքիա

Իրանի Քերման քաղաքում կատարված ահաբեկությունը պատվիրած և իրականացրած անձինք կհայտնաբերվեն և օրենքի ողջ խստությամբ կպատժվեն։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Նա դատապարտել է «հակաիրանական հանցագործների» ահաբեկչական այս քայլը և ցավակցել է զոհվածների ընտանիքներին։

Իրանում հունվարի 4-ը սգո օր է հայտարարվել։

Տեղի ունեցածով պայմանավորված՝ չեղարկվել է նաև Իրանի նախագահի այցը Թուրքիա։