Օրերս ուկրաինական գերությունից 248 ռուս զինվոր է վերադարձել. ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ զինվորները վերադարձել են ԱՄԷ-ի միջնորդության շնորհիվ։
«Հունվարի 3-ին բարդ բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 248 ռուս զինվորական։
Գերությունից վերադարձը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների հումանիտար միջնորդության շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ։