Մեծ Բրիտանիան և Ուկրաինան «պատմական» համաձայնագիր են ստորագրել
Լոնդոնը Կիևին մշտական և համապարփակ աջակցություն կցուցաբերի հաջորդ տասնամյակի ընթացքում։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Ռուսաստանի ապագա հարձակման դեպքում Մեծ Բրիտանիան արագ և առանց հապաղելու Ուկրաինային կտրամադրի անհրաժեշտ օգնություն՝ ներառյալ ցամաքային, ծովային և օդային տարածքում ագրեսիան ետ մղելու ժամանակակից զենք:
«Այսօր այն օրն է, երբ փոխվեց Եվրոպայի պատմությունը։ Ուկրաինան և Միացյալ Թագավորությունը նոր և աննախադեպ անվտանգության համաձայնագիր են կնքել։ Սա պարզապես հռչակագիր չէ։ Սա իրականություն է, որը կգա մեր համագործակցության և, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի ակնառու համաշխարհային տերության անվտանգության երաշխիքների շնորհիվ»,- ընդգծել է Զելենսկին։
Մեծ Բրիտանիան դարձավ G7-ի առաջին երկիրը, որը ստորագրեց նման համաձայնագիր։ Լոնդոնում այն անվանել են պատմական։
Համաձայնագիրն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին։