ԱՄՆ-ում առաջին անգամ ազոտի կիրառմամբ մահապատիժ է իրականացվել
ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին մահապատիժը ազոտային գազի օգտագործմամբ իրականացվել է Ալաբամա նահանգում, սպանվել է 58-ամյա Քենեթ Յուջին Սմիթը. հայտնում է նահանգի գլխավոր դատախազ Սթիվ Մարշալի գրասենյակը։
«Արդարությունը հաստատվեց, Սմիթը սպանվեց», – ասված է հայտարարության մեջ։
Սմիթը դատապարտվել էր 1988թվականին՝ պատվիրված սպանություն կատարելու համար։
Չնայած ԱՄՆ Գերագույն դատարանում միջոցը երկար վիճարկելու անհաջող փորձերին, ինչպես նաև ՄԱԿ-ի և իրավապաշտպանների առարկություններին՝ Սմիթը մահապատժի է ենթարկվել ազոտի կիրառմամբ։
Դատապարտյալին շնչառական դիմակի միջոցով ազոտ են տվել. գործընթացը տևել է մոտ 30 րոպե։
Նման մահապատիժը թույլատրված է ԱՄՆ երեք նահանգներում, սակայն գործնականում երբեք չէր կիրառվել։