Ստամբուլում եկեղեցու վրա հարձակման գործով Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիներ են ձերբակալվել
Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիները, ովքեր առնչություն ունեն«Իսլամական պետություն» խմբավորման (ահաբեկչական ճանաչված և արգելված աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում) հետ։
Թուրքական մի շարք տելեգրամյան ալիքներ տեղեկացնում են, որ դեպքի հանգամանքները դեռ ամբողջությամբ պարզված չեն, սակայն փաստում են, որ դեպքը ունի ավելի խորը արմատներ և արվում է քրիստոնեաներին ու հրեաներին ճնշելու համար։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն X-ի սոցիալական ցանցում գրել է․«Մենք երբեք թույլ չենք տա, որ իրականանան նրանց մտադրությունները, ովքեր փորձում են ոչնչացնել մեր միասնությունն ու խաղաղությունը՝ հարձակվելով մեր քաղաքի կրոնական շինությունների վրա»։
Դեպքի հետ առնչություն ունենալու կասկածանքով Ստամբուլում արդեն 47 մարդ է ձերբակալվել: