
Ստեփանակերտում պղծել են Բեկորի հուշարձանը
Բռնազավթված ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում թշնամին պղծել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի(Բեկորի) հուշարձանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները նկարներ տարածելուն զուգահեռ նշում են՝ Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող բոլոր նման հուշարձանները վերացվելու են։
Ստեփանակերտում Աշոտ Ղուլյանի անունը կրող զբոսայգին գտնվում էր Սուրբ Աստվածածին առաջնորդ եկեղեցուց հարավ, «Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցին կից։
Զբոսայգին վերանորոգվել է 6 տարի առաջ։