Սփյուռքն ուղղության և գործնական քայլերի կարիք է զգում․ Բեգլարյան
Հայկական համայնքում ցանկությունն ու մղումը կա Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների համար պայքարելու, սակայն Սփյուռքն ուղղության և գործնական քայլերի կարիք է զգում․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Երեք օրով Նյու Յորքում էինք՝ և՛ միջազգային որոշ կազմակերպությունների, և՛ տեղի հայկական շրջանակների հետ հանդիպումների նպատակով:
Վատ նորությունը այն է, որ միջազգային կազմակերպություններում բավարար կամք ու վճռականություն չկա մեր հարցերը հետևողական ու համապարփակ ուշադրության ներքո պահելու:
Երկու ճակատում էլ հսկայական կարիք ու որոշակի հնարավորություններ կան աշխատելու, սակայն ճամփան երկար է, և պետք է պատրաստ լինենք ռազմավարական պայքարի»,- նշել է Բեգլարյանը, և ավելացրել, որ վերադարձել են Վաշինգտոն՝ ևս մի քանի օր այնտեղ բազմազան հանդիպումներ ունենալու նպատակով: