
Ադրբեջանում ԵՄ դեսպանը հերքել է ՀՀ–ում ԵՄ դիտողների հասցեին մեղադրանքները
Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միչալկոն հերքել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին մեղադրանքները, որոնք իբր թե ինչ-որ բան են ծրագրում Ադրբեջանի դեմ. այս մասին նա գրել է X—ի միկրոբլոգում։
Նա հիշեցրել է, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և անզեն։
«Ցավում եմ, որ վերջին օրերին Ադրբեջանում որոշ լրատվամիջոցներ բացարձակապես անհիմն մեղադրանքներ են հրապարակել Հայաստանում ԵՄ առաքելության հասցեին»,– գրել է նա։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ԵՄ առաքելության ներկայությունն ուղղված է կայունության խթանմանը և վստահության ամրապնդմանը։