Մեծ Բրիտանիայի դպրոցների ղեկավարությունը բջջային հեռախոսների օգտագործման լիակատար արգելք է սահմանում. գրում է The Times պարբերականը:
Ուսուցիչներին թույլատրվելու է խուզարկել աշակերտների պայուսակները՝ հեռախոսների օգտագործման արգելքի շրջանակներում:
Այդպիսով փորձ է արվում բարելավել աշակերտների վարքը դպրոցում:
Նշվում է, որ արգելքն անտեսող աշակերտներին կարող են դասերից հետո պահել դպրոցում, ինչպես նաև նրանց հեռախոսները կարող են առգրավվել այնքան ժամանակով, որքան դպրոցի տնօրենը հարկ կհամարի: