Ադրբեջանն ուղարկել է խաղաղության պայմանագրի պատասխան տարբերակը. Արմեն Գրիգորյան
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հայկական կողմն ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի պատասխան տարբերակը։
«Մեր հունվարի 4-ի պատասխանից հետո, Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել։ Եվ կարծում եմ` եթե ԱԳ նախարարները հանդիպեն մոտակա շրջանում, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»,-նշել է Գրիգորյանը։