
Մահացել է Նիկոլայ Ռիժկովը
Մահացել է ռուս պետական, քաղաքական գործիչ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:
1985-1991 թվականներին Ռիժկովը եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները համակարգող համամիութենական հանձնաժողովի նախագահ։
2008-ին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։