28 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեխասում արտակարգ դրություն է հայտարարվել

Տեխասում արտակարգ դրություն է հայտարարվել

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը արտակարգ դրություն է հայտարարել՝ պայմանավորված նահանգի 60 շրջաններում ուժգին անտառային հրդեհներով:


«Էբոթն արտակարգ դրություն է հայտարարել Տեխասի 60 շրջաններում նահանգում բռնկված անտառային հրդեհների պատճառով»,- ասված է նահանգապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։



Նշվում է, որ Տեխասի շրջանների թիվը, որտեղ գործում է արտակարգ դրություն, կարող է աճել։
Ավելի վաղ Տեխասի անտառտնտեսության ծառայությունը հայտնել էր մի քանի շրջաններում անտառային հրդեհների մասին: X սոցիալական ցանցում ծառայությունը հայտարարել է նաև մի շարք բնակավայրերի տարհանման մասին։