Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ իրենց զինծառայողներից մեկը Լաչինի շրջանում մոլորվել է, և որոնողական աշխատանքներ են ընթանում։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Տեղ գյուղի մոտակայքում երկու ադրբեջանցի զինծառայող հատել են սահմանը, նրանցից մեկը գերեվարվել է, մյուսը՝ դիմել փախուստի:
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ABC media-ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր տեղեկությունը՝ հորդորելով տեղեկություն ստանալ պաշտպանության նախարարությունից:
ՀՀ ՊՆ-ն, սակայն, դեռևս հաղորդագրություն չի տարածել: