Զոհերի թիվը գերազանցում է 60-ը, բայց կարող է աճել. ի՞նչ է հայտնի Մոսկվայում ահաբեկչության մասին
ՌԴ ՔԿ-ն տեղեկացրել է, որ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը գերազանցում է 60-ը, սակայն թիվը կարող է աճել։
Մոսկվայի հիվանդանոցներում բուժում է ստանում 115 տուժած, նրանցից 5-ը երեխաներ են։
Տուժածներից 60-ի վիճակը ծանր է։
Ահաբեկիչներն իրենց ուսապարկերում ունեցել են դյուրավառ նյութեր, որով հրաձգությունից հետո հրկիզել են տարածքը։
Այրվել է մոտ 13000 քառակուսի մետր տարածք։ Այն մարելու համար հրշեջ ավիացիա է կիրառվել, օգտագործվել է 160 տոննա ջուր։
Փրկարարները տանիքից ավելի քան 100 մարդու են տարհանել։