
Իրանում ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքների և ռազմակայանների վրա․ կան զոհեր
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգների Չաբահար և Ռասք քաղաքներում ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է անվտանգության ուժերի 5 աշխատակից, ահաբեկիչներից 5-ը վնասազերծվել է։ Այս մասին տեղեկացնում է «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Չաբահարում ահաբեկիչների հետ բախման հետևանքով զոհվել է զինծառայող, Բասիջի անվտանգության ուժերի աշխատակից, անվտանգության աշխատակից և երկու ոստիկան։
Մահացածների թվում է Չաբահար քաղաքի ոստիկանապետի տեղակալը։
Ներկայում Սարբազ, Ռասք եւ Չաբահար քաղաքներում շարունակվում են բախումները, ահաբեկիչներն ամբողջությամբ շրջափակվել են անվտանգության ուժերի կողմից։