19 Հոտ
2024
9.2° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հարձակումն Իսրայելի դեմ. ի՞նչ է հայտնի այս պահին

Իրանի հարձակումն Իսրայելի դեմ. ի՞նչ է հայտնի այս պահին

▪️ Հարվածները շարունակվել են մոտ 5 ժամ և քչացել լուսաբացին։

 

▪️New York Times-ի տվյալներով` Իրանն Իսրայելի ուղղությամբ 185 ԱԹՍ և 36 թևավոր հրթիռ է արձակել

 

▪️Դրանց մեծ մասն արձակվել է Իրանի տարածքից, սակայն ԱԹՍ-ների մի մասը երկինք է բարձրացել Իրաքի և Եմենի տարածքից։

 

▪️Իրանը նաև «երկիր-երկիր» դասի 110 հրթիռ է արձակել։

 

▪️CNN-ի տվյալներով` Լիբանանի տարածքից 55 հրթիռ է արձակվել։

 

▪️Sky News Arabia -ն տեղեկացնում է, որ Իրանը գործի է դրել սեփական արտադրության «Շահեդ» ԱԹՍ-ներտ, իրանալան IRNA գործակալությունն էլ տեղեկացնում է բալիստիկ հրթիռների արձակման մասին։

 

▪️ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի ուղղությամբ հարձակում չի եղել

 

▪️Ամերիկացի զինվորականները պնդոյմ են, որ տասնյակ ԱԹՍ-ներ են որսացել, Սպիտակ տան տվյալներով` համարյա բոլորը խոցվել են։

 

▪️Բայդենի կարծիքով` Իսրայելի դեմ Իրանի հարձակումն անհաջող է եղել, ինչն էլ ապահովել է հրեական պետության հաղթանակը։