Իրենց հողերի համար պայքարող հայ ցուցարարները չեն նահանջելու․ The Guardian-նն անդրադարձել է Տավուշի ցույցերին
The Guardian հեղինակավոր պարբերականը, հղում անելով Agence France–Presse գործակալությանը, անդրադարձել է Տավուշի գյուղերի հանձնմանը։
«Զայրացած իրենց կառավարության վրա, որը համաձայնում է տարածքներ զիջել ոխերիմ թշնամի Ադրբեջանին, տասնյակ հայ ցուցարարներ փակել են հիմնական մայրուղիները և խոստացել պայքարել հողերի փոխանցման դեմ, որոնք, իրենց կարծիքով, իրավամբ իրենցն են», – նշվել են հոդվածում:
Նշվում է, որ ցուցարարները Նիկոլ Փաշինյանին մեղադրում են առանց որևէ երաշխիքի՝ միակողմանիորեն տարածքներ զիջելու համար։
Ընդգծվել է նաև, որ վերլուծաբանների պնդմամբ՝ Մոսկվայի պատմական ազդեցությունը տարածաշրջանում թուլացել է ուկրաինական պատերազմի ֆոնին: Միևնույն ժամանակ՝ կոնֆլիկտի վերսկսման մտավախությունը շարունակում է բարձր մնալ:
Երկու կողմերն էլ ունեն չլուծված տարածքային պահանջներ, և սահմանին տեղակայված զինվորների միջև փոխհրաձգությունները հաճախակի են, սակայն ցուցարարները պնդում են, որ չեն նահանջելու: