25 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեղեղումներ են նաև Վրաստանում

Հեղեղումներ են նաև Վրաստանում

Հորդառատ անձրևի հետևանքով Շիդա Քարթլիի շրջանում` Խրամի, Ալգեթի և Դեբդա գետերը դուրս են եկել ափերից. Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում ջրի տակ են անցել փողոցներ, տեղական շուկան և բնակելի շենքեր. այս մասին հայտնում է Mtavari Arkhi հեռուստաընկերությունը:

Թաղապետարաններում ստեղծվել են հանձնաժողովներ՝ պատճառված վնասը գնահատելու համար։ Ջրհեղեղի հետեւանքով վնասվել են կապերն ու ճանապարհային ենթակառուցվածքները, ջրի տակ են անցել գյուղատնտեսական նշանակության հողերն ու տների առաջին հարկերը։

Հիշեցնենք, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր: