Boeing-ն իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեջ՝ խուսափելով քրեական դատավարությունից
Boeing ընկերությունը համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել խարդախության համար՝ կապված 737 Max ինքնաթիռների երկու ողբերգական վթարների հետ, որոնք տեղի են ունեցել 2018 և 2019 թվականներին, և որոնց զոհ են դարձել 346 ուղևոր և անձնակազմի անդամները․ գրում է BBC-ն։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ ընկերությունը համաձայնել է քրեական տուգանք վճարել 243,6 միլիոն դոլարի չափով։
Սակայն, ըստ զոհերի ընտանիքների, այս որոշումը թույլ կտա ընկերությանը խուսափել կատարվածի ողջ պատասխանատվությունից:
Ընդունելով մեղքը՝ Boeing-ը կխուսափի քրեական դատավարութունից, ինչին ձգտում էին զոհերի ընտանիքները։