
Tesla ընկերությունը մարդանման ռոբոտներ կարտադրի
Tesla ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերությունը հաջորդ տարվանից կսկսի մարդանման ռոբոտներ արտադրել և օգտագործել․ հայտնում է BBC-ն։
Սոցցանցի գրառման մեջ Մասկը նշել է, որ ռոբոտներն առաջինը կօգտագործվեն Tesla-ի կողմից, իսկ վաճառքի կհանվեն 2026 թվականին:
Այսպիսով՝ միլիարդատերը փորձում է կրճատել Tesla-ի ծախսերը ընկերության արտադրած մեքենաների պահանջարկի թուլացման ֆոնին։