06 Հոտ
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
16.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթովպիայում սողանքների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 500-ի

Եթովպիայում սողանքների հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 500-ի

Շաբաթվա սկզբին Եթովպիայում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 257-ի և հնարավոր է կրկնապատկվի․ գրում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (UNOCHA)։

Հուլիսի 21-ի գիշերը հորդառատ անձրևները սողանք են առաջացրել, որի հետևանքով հարավային Եթովպիայի Գոֆա շրջանում մարդիկ հայտնվել են սողանքի տակ, իսկ հաջորդ օրը փրկարարական աշխատանքների մեջ ներգրավված մարդիկ են տուժել:

«Զոհերի թիվը ամենայն հավանականությամբ կհասնի 500-ի՝ տեղական իշխանություններից ստացված տեղեկատվության համաձայն», – ասվում է UNOCHA-ի զեկույցում: «Դեպքի վայրին մոտենալը չափազանց վտանգավոր է», – ասել է տեղի պաշտոնյաներից մեկը՝ հավելելով, որ անձրևները դեռևս շարունակվում են։