2 զոհ, 10 վիրավոր. Բեյրութում ստեղծված իրավիճակի մասին ABC media-ն զրուցել է լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ
Բեյրութում մոտ 2 զոհ, 10 վիրավոր կա։ Բարեբախտաբար, հայ համայնքը այս անգամ կորուստներ չունի։ ABC media-ի հետ զրույցում ասաց լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
«Օդային հարվածները հասցվել են Բեյրութի հարավային հարվածներում։ Նախնական տվյալներով՝ թիրախավորված էր զինվորական պատասխանատուներից մեկը, բայց դեռևս պարզ չէ՝ գործողությունը հաջողվե՞լ է, թե՞ ոչ։ Հայտարարվել է, որ պատասխան հարված է լինելու»,- ասաց Գանտահարյանը։
Խոսելով հայ համայնքից՝ Գանտահարյանը նշեց, որ հարվածը մոտ է եղել։
«Չնայած մոտ հարվածին՝ հայկական համայնքում զոհեր ու վիրավորներ չկան։ Լարված, մտահոգիչ վիճակ է։ Դեռևս չգիտենք՝ ինչպե՞ս կշարկունակվի»։
Այս պահին ընդհատումներով շարունակվում են հարվածները։ Տեղում ապրող բնակիչները չեն տարհանվել, հակառակը՝ բողոքի ակցիա են իրականացնում Իսրայելի դեմ։