ԱՄՆ-ն դատապարտել է Ադրբեջանում ընդդիմության առաջնորդի դեմ հալածանքները
Միացյալ Նահանգներն արձագանքել է Ադրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քարիմլիի նկատմամբ հալածանքների մասին հաղորդագրություններին։
«Մենք խորապես մտահոգված ենք քաղաքացիական հասարակության և քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ շարունակվող ճնշումներով», – Վաշինգտոնում հայատարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
«Նրանք, ովքեր իրականացնում են իրենց մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատությունը, չպետք է ենթարկվեն ճնշումների», – եզրափակել է խոսնակը:
Օգոստոսի 13-ին Քարիմլին ներկայացել է Բաքվի դատարան, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել զրպարտության մեջ, ինչը կարող է հանգեցնել ձերբակալության։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ադրբեջանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ պաշտոնական վարկածի՝ ընտրությունները տեղափոխվել են Բաքվում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի՝ COP29 կլիմայական գագաթնաժողովի հետ չհամընկնելու համար: Օգոստսի 12-ին մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև օգոստոսի 31-ը: