21 Սեպ
2024
23.3° c ԵՐԵՎԱՆ
20.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի զինուժը Կուրսկի մարզում ոչնչացրել է Սեյմ գետի վրա գտնվող կամուրջը

Ուկրաինայի զինուժը Կուրսկի մարզում ոչնչացրել է Սեյմ գետի վրա գտնվող կամուրջը

Ուկրաինայի Զինված ուժերը Կուրսկի շրջանում ոչնչացրել են Սեյմ գետի վրա գտնվող կամուրջը՝ արձակելով ամերիկյան արտադրության HIMARS հրթիռներ անցման ուղղությամբ․ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատարի խորհրդական Ռոման Ալյոխինը։

«Սեյմ գետի վրա գտնվող կամուրջը ավերվել է Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով»,- ասվում է խորհրդականի հաղորդագրության մեջ։

Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները կրակել են նաև Գլուշկովսկի շրջանի Զվաննոե գյուղի կամրջի ուղղությամբ։

Ալյոխինի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերն այսպիսով անցել են Սեյմ գետի երկայնքով Գլուշկովսկի շրջանի մի հատվածի գրավման ծրագրի իրականացմանը։

Նշվում է, որ շրջանի որոշ գյուղեր՝  Տետկինոն, Պոպովո-Լեժաչին, Վոլֆինո և մոտ 27 այլ բնակավայրեր շրջափակման մեջ են։ Այժմ խաղաղ բնակչությանը հնարավոր է տարհանել միայն ջրով։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը հրետակոծել են  Դոնեցկի Պետրովսկի շրջանը, որի հետևանքով  խաղաղ բնակիչ է վիրավորվել։