20 Սեպ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանում 6․1  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանում 6․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում. այս մասին հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

«Երկրաշարժը տեղի է ունեցել 39 կմ խորության վրա։ Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 6,1 բալ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 120 կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկի, Էլիզովսկի շրջանի և Վիլյուչինսկի քաղաքային շրջանի բնակիչները ցնցումներ են զգացել մինչև չորս բալ ուժգնությամբ։