21 Սեպ
2024
14.3° c ԵՐԵՎԱՆ
8.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանում նավթարդյունաբերության հետևանքով ոռոգելի հողերի զգալի մասը անմշակ է դարձել․ Սիլվա Ադամյան

Ադրբեջանում նավթարդյունաբերության հետևանքով ոռոգելի հողերի զգալի մասը անմշակ է դարձել․ Սիլվա Ադամյան

Ադրբեջանի բնապահպանական խնդիրները բազմաթիվ են՝ հանքարդյունաբերությունից մինչև աղտոտված ջրեր։ Վիճակը ավելի լուրջ է Ապշերոնյան թերակղզում։ Ադրբեջանը, տարիներ շարունակ հանքարդյունաբերությամբ զբաղվելով, անմշակ է դարձրել հողերը, որը ոռոգելի չի դառնում անգամ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ․ ABC media-ի հետ զրույցում ասել է բնապահպան Սիլվա Ադամյան։

«Բնապահպանական խնդիրները լուրջ արտահայտված են Կասպից ծովում, որտեղ նավթարդյունաբերությունը խիստ  զարգացած է։ Այդ նավթարդյունահանման հետևանքով վնասվել է հողի արտաքին շերտը, որն ընդհանրապես հնարավոր չէ մշակել։ Այսպիսի տարածքներ Ադրբեջանում շատ կան։ Թե որքան տարածք է զրկված ոռոգման հնարավորութունից, չեմ կարող ասել»,- հարցազրույցի ժամանակ ասել է բնապահպանը։

Բնապահպանական խնդիրները սահմաններ չեն ճանաչում․ մի երկրի սխալները, առաջացրած վնասները ուղիղ կերպով ազդում է նաև հարևան պետությունների և ամբողջ աշխարհի բնապահպանությանը։

«Գիտեք՝ Կասպից ծովը հարում է Ռուսաստանին, Թուրքմենստանին, Ղազախստանին, և երբ միջռեգիոնալ ինչ-որ գործարք էր կատարվում, ընդդիմադիր բնապահպանները խոսում էին խոշոր աղտոտվածության մասին։ Մինչդեռ սեփական վնասները մի կողմ թողած, Ադրբեջանը խոսում է Հայաստանի հասցրած վնասների մասին։ Թող իրենք զբաղվեն իրենց բազմաթիվ խնդիրներով»։

Նավթարդյունահանումը հետսովետական երկրում իրականացնելը կրկնակի է վնասում ու աղտոտում երկիրը՝ ասում է Ադամյանը։ Ընդդիմադիր գործընկերները, որ այլակարծության համար այլևս Ադրբեջանում չեն ապրում, պատմել, լուսանկարներով ցուցադրել են անմխիթար վիճակում գտնվող տարածքները։