Կամչատկայի թերակղզում անհետացել է Մի-8 ուղղաթիռը: Նախնական տվյալներով, ուղղաթիռի մեջ եղել է 22 մարդ: Տեղեկությունը հաստատել է Ռոսավիացիան:
«Վիտյազ-աերո» ավիաընկերության ուղղաթիռը չի հասել նշանակման վայր: Փրկարարական աշխատանքները սկսվել են անմիջապես՝ օդային և վերգետնյա միջոցների ներգրավմամբ: Մեկ այլ Մի-8 ուղղաթիռ արդեն ուղարկվել է որոնողական աշխատանքների համար:
Տրանսպորտային քննչական կոմիտեն սկսել է ստուգում՝ պարզելու ուղղաթիռի անհետացման հանգամանքները: Ըստ նախնական տեղեկությունների, ուղղաթիռն անհետացել է Վաչկաժեց հրաբխի շրջանում: