Ալիևի օգնականը պահանջել է դադարեցնել Հայաստանում ԵՄ առաքելության
Ադրբեջանը կոչ է անում Եվրամիությանը դուրս բերել իր դիտորդական առաքելությունը Հայաստանից․այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Այս առաքելությունը չի ծառայում տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, այն ավելի շատ վնաս է հասցնում, քան օգուտ բերում:ԵՄ-ի կողմից իրականացվող այս առաքելությունը չի համընկնում Ադրբեջանի շահերի հետ և սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը», -նշել է նա։
Անդրադառնալով Մեծամորի ատոմակայանին Հաջիևը նշել է, որ այն մեծ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար:
Նրա կարծիքով, ատոմակայանը տեխնոլոգիապես հնացած է և չի համապատասխանում միջազգային անվտանգության չափանիշներին, ինչի պատճառով պետք է անհապաղ փակվի՝ կանխելու հնարավոր աղետները:
Իսկ Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի անջատման կապակցությամբ:
«Ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին, վթարի դեպքում միայն Հայաստանը չի տուժի»,- նշել նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մեծամորի ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ էր հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել էին անվտանգ կանգառի ռեժիմի։
Ատոմակայանը, սակայն, արդեն երեկ կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, սկսել աշխատել ամբողջական հզորությամբ։