2023 թվականին խոլերայից մահացությունների և այդ հիվանդությամբ վարակվելու դեպքերի թիվն աճել է համապատասխանաբար 71%-ով և 13%-ով՝ 2022 թվականի համեմատ, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում հրապարակված հայտարարությանը։
Պարզաբանվում է, որ գրանցված դեպքերի 38%-ը եղել է մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում։
Խոլերան ծայրահեղ վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է աղտոտված սննդի կամ ջրի ընդունման միջոցով: Խոլերան կարող է առաջացնել սուր, ջրային լուծ, իսկ հիվանդության ծանր ձևերը կարող են մահացու լինել ժամերի ընթացքում, եթե չբուժվեն: