17 Նոյ
2024
13.2° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի համար պատերազմական վիճակն իշխանության ղեկին մնալու միջոց է. ռուս քաղաքագետներ

Փաշինյանի համար պատերազմական վիճակն իշխանության ղեկին մնալու միջոց է. ռուս քաղաքագետներ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր տեսականորեն հնարավոր է, սակայն ոչ Հայաստանի ներկայիս ղեկավարության օրոք, կարծում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

«Փաշինյանի համար պատերազմական վիճակն իշխանության ղեկին մնալու միջոց է: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը զգալի քաղաքական հետևանքներ կունենա հայ ազգի և ամբողջ պետականության համար»,- պարզաբանել է փորձագետը։

Տարասովն ընդգծել է, որ Արևմուտքը ներկայումս Հայաստանին աջակցող առանցքային տարր է։ «Հայաստանին աջակցող արևմտյան գործընկերների շահերը չեն համընկնում Ադրբեջանի շահերի հետ»,- նշել է քաղաքագետը։

Նա նաև հավելել է, որ ռուսական փորձագիտական ​​հանրությունը տարակուսած է, թե կոնկրետ ինչն է նյարդայնացրել Թեհրանին՝ կապվծ «Զանգեզուրի միջանցքի» հետ:

«Այս ամենի մեջ ես տեսնում եմ հատուկ ծառայությունների տեղեկատվական-քաղաքական գործողության իրականացում։ Հրահանգ է տրվել ակտիվացնել հակառուսական ուժերը»,- նշել է Տարասովը՝ հավելելով, որ Իրանում կան և՛ «պահպանողականներ», և՛ «լիբերալներ» (բարեփոխիչներ), ովքեր ուղղված են դեպի Արևմուտք։

Քաղաքագետ Սերգեյ Մարկովը Московский Комсомолец -ի հետ զրույցում նշել է, որ Բաքվի և Երևանի միջև դեռևս շատ վիճելի թեմաներ կան։ Սա, առաջին հերթին, «Զանգեզուրի միջանցքն» է։ Նրա խոսքով՝ խնդրահարույց են նաև Հայաստանի Սահմանադրությունը և Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը։ Բաքուն պնդում է լուծարել այս ձևաչափը, մինչդեռ ՀՀ-ն դեմ է արտահայտվում: «Եթե ​​Հայաստանը խաղաղություն է ուզում, ապա վաղ թե ուշ պետք է կատարի այս պայմանները»,- նշել է Մարկովը։