Մալայզիայում հայտնաբերվել է 16 հազար տարվա վաղեմության գերեզմանատուն
Մալայզիայի հեռավոր Նենգիրի հովտի քարանձավներում հնագետները հայտնաբերել են ավելի քան մեկ տասնյակ նախապատմական գերեզմաններ, որոնք, ըստ նրանց, կարող են լինել մինչև 16 հազար տարվա վաղեմության. այս մասին հայտնում է Live Science-ը։
Գերեզմանատունը հայտնաբերվել է հիդրոէլեկտրական ջրամբարի կառուցման վտանգի տակ գտնվող տարածքում, որտեղ 2027 թվականի կեսերին սպասվում է ջրհեղեղ, եթե ջրամբարը լցվի, ինչպես նախատեսված է։ Սա կստեղծի 53 քառակուսի կիլոմետր տարածքով լիճ, որը կսնուցի ու 300 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայան։
Մալայզիայի ազգային համալսարանի հնագետ Զուլիսկանդար Ռամլին Live Science-ին հայտնել է, որ գերեզմաններում հայտնաբերված կմախքների մեծ մասը պատկանում է նախանեոլիթյան մշակույթին։