Ադրբեջանն աշխատանքներ է տանում Իրանի տարածքով հաղորդակցությունների բացման համար
Ադրբեջանն այժմ աշխատում է Իրանի տարածքով հաղորդակցություններ անցկացնելու ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Ըստ նրա՝ Հայաստանը խեղաթյուրում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը. «Սա ափսոսանք է առաջացնում։ Սույն փաստաթղթի իններորդ կետը պարունակում է հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ: Եթե Հայաստանը պնդում է իր ներկայիս դիրքորոշումն, ապա Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի։ Դրանցից մեկն Իրանի տարածքով հաղորդակցությունների բացումն է։ Այս առումով՝ համապատասխան աշխատանքներ են տարվում։ Եթե Հայաստանը շարունակի ինքնամեկուսացման քաղաքականությունը, ապա սա իր ընտրությունն է։ Բայց դա նրան ոչ մի օգուտ չի բերի», – նշել է Հաջիզադեն։