20 Ապր
2025
14.4° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քյոլնի կենտրոնում պայթյուն է որոտացել

Քյոլնի կենտրոնում պայթյուն է որոտացել

Գերմանական Քյոլն քաղաքի կենտրոնում շաբաթվա սկզբից ի վեր արդեն երկրորդ անգամ պայթյուն է որոտացել․ հայտնում է Kölner Stadt-Anzeiger թերթը։

Տեղական ժամանակով ժամը 5։00-ի սահմաններում շտապօգնության ծառայությունն ահազանգ է ստացել Էրենշտրասե փողոցում որոտացած պայթյունի մասին։ Ականատեսներից մեկը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել հագուստի խանութի մոտ։

Մի անձ, ով եղել է դեպքի ենթադրյալ վայրին մոտ, թեթև վնասվածքներ է ստացել։  Կոտրվել են շենքի ապակիները:

Իրավապահ մարմինների աշխատակիցներն այժմ աշխատում են Էրենշտրասեում:

 

Ռազմագերիներ