05 Հոտ
2024
21.4° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են իրար բախվել. կան տուժածներ

Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են իրար բախվել. կան տուժածներ

Թուրքիայում՝ Անթալիայում, զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս իրար է բախվել։ Տուժել է 12 մարդ․ այս մասին հայտնում է IHA-ն։

«Ալանիա շարժվող զբոսաշրջիկներով ավտոբուսը մխրճվել է ճանապարհի եզրին կանգնած ավտոբուսի մեջ, որից դուրս էին գալիս հյուրանոցի հյուրերը։ Վթարի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ վարորդը և զբոսաշրջիկներ, որոնց քաղաքացիությունը հայտնի չէ»,-հայտնում են լրատվամիջոցները։