27 Դեկ
2024
-1° c ԵՐԵՎԱՆ
1.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանն ու Բաքուն չօգտվեցին վերջնական կարգավորման հարցերը քննարկելու հնարավորությունից

Երևանն ու Բաքուն չօգտվեցին վերջնական կարգավորման հարցերը քննարկելու հնարավորությունից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում չօգտվեցին բանակցությունների սեղանի շուրջ հանդիպելու և վերջնական կարգավորման հարցերը քննարկելու հնարավորությունից, գրել է Kommersant -ը:

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները առանձին զրույցներ են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում, ըստ երևույթին, նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր սեփական տարբերակը, թե ինչու է հաշտեցման գործընթացը մտել փակուղի։ Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը պնդում են, որ խաղաղության պայմանագրի տեքստը 80 տոկոսով պատրաստ է, սակայն դեռևս չի հաջողվել լուծել այն խնդիրները, որոնք խանգարում են դրա վերջնական համաձայնեցմանը և ստորագրմանը։ ԱՊՀ երկների գագաթնաժողովին հատուկ ուշադրություն է գրավել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ներկայությունը, ովքեր նման հանդիումներում հաճախ են դառնում համարյա գլխավոր նյուզմեյքերները:

Միաևնույն ժամանակ՝ ԱՊՀ անդամ երկրների հարաբերություններում լոկալ բազմաթիվ խնդիրներ էին կուտակվել հոկտեմբերի 7-8-ի հանդիպումների ժամանակ։ Եվ դա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցն էր, որոնց հարաբերությունները շատ ավելի լարված ժամանակներով են անցան, այլ նաև՝ Համագործակցության մյուս անդամների միջև անախորժությունների:

Սակայն հանդիպման ընթացքում ոչ ոք հրապարակավ չնշեց այս միջադեպերը։