
ՀՀ-ի և Ադրբեջանի մասնակցությունը կարևոր է ցանկացած լուրջ տարածաշրջանային համագործակցության համար․ Politico
Խաղաղության հեռանկարների բարելավման հետ մեկտեղ՝ և՛ Բաքուն, և՛ Երևանն ուսումնասիրում են ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերը՝ որպես Մոսկվային այլընտրանք․ գրում է Politico-ն։
Ինչպես նշվում է, նրանց մասնակցությունը կարևոր է համարվում ցանկացած լուրջ տարածաշրջանային համագործակցության համար և հնարավոր է՝ լրացուցիչ առավելություն բերի՝ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերություններն ավելի կառուցողական ուղղությամբ մղելու առումով։
Նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն անփոխարինելի են Միջին միջանցքի կենսունակության համար։
«Գուցե Հայաստանը կարող է դառնալ հաջորդ Մոլդովան», – կատակել է ԵՄ պաշտոնյաներից մեկը՝ նկատի ունենալով Քիշնևի՝ որպես Եվրամիության ասոցացված անդամի կարգավիճակը և դաշինքին լիիրավ անդամակցության վերաբերյալ անցյալ տարի սկսված բանակցությունները։


