22 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Ղարիբաշվիլի

Հուսով եմ՝ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Ղարիբաշվիլի

Ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով. այս մասին, Sputnik Վրաստանի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

« Անձամբ ես կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհ է, քանի որ այդքան շատ միջնորդների և շահագրգիռ կողմերի դեպքում գործընթացը երբեմն դառնում է ավելի վիճելի և հակաարդյունավետ: Վրաստանը շատ սերտ և գործընկերային հարաբերություններ ունի հարևան երկրների հետ, նրանք մեր եղբայրներն ու բարեկամներն են։ Ուստի նրանց հաջողություն եմ մաղթում Հուսով եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն»,- նշել է Ղարիբաշվիլին։