Գիշերը Տավուշի մարզում հանգիստ է եղել։ Հայ–ադրբեջանական շփման գծի ուղիղ հարևանությամբ գտնվող Բերքաբեր համայնքի ղեկավար Տիգրան Հարությանյանն ABC media-ին տեղեկացրեց՝ իրադրությունը նորմալ է, բնակիչները սովորական առօրյայով ապրում են։
Երեկ գիշեր և այսօր առավոտյան հանգիստ է եղել նաև Գեղարքունիքի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում. «Ամեն ինչ կարգին է, մարդիկ իրենց առօրյա գործով են զբաղված, գնում են դպրոց, մանկապարտեզ»,-ABC media-ի հետ զրույցում ասել է Սոթք վարչական շրջանի ղեկավար Սևակ Խաչատրյանը։
Գորիսում ևս իրավիճակը հանդարտ է, մարդիկ աշխատանքի, երեխաները՝ դպրոց են գնացել, բայց Ներքին հանդի բնակիչների համար են անհանգիստ. ABC media–ի հետ զրույցում ասել է Գորիսում ապրող Արցախից տեղահանված Աշխեն Ասրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը վաղ առավոտից կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ: ՀՀ ՊՆ հայտնած տեղեկություններով՝ զոհվել է 2 զինծառայող, կան վիրավորներ: Հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: