21 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Եվրամիությունը  նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ՝ իբրև «Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու» պատճառով։ Այս մասին գրում է DPA  գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ դիվանագետական աղբյուրներին։

Այս մասին դիվանագետները հայտնել են Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների համապատասխան որոշումից հետո։ Սահմանափակումները, ինչպես նշում է DPA-ն, պետք է ազդեն ընկերությունների, հաստատությունների և անհատների վրա, ովքեր ներգրավված են այդ զենքի արտադրության և մատակարարման մեջ:

Համապատասխան անունները կհրապարակվեն ԵՄ պաշտոնական ամսագրում։ Գործարարներին այլևս չի թույլատրվի բիզնես վարել պատժամիջոցների տակ գտնվող ընկերությունների և անհատների հետ։ Բացի այդ՝ ԵՄ-ում նրանց ակտիվները կսառեցվեն, իսկ մուտքը Եվրամիություն կարգելվի։

Գործակալության տվյալներով՝ Եվրամիությունը նախկինում բազմիցս զգուշացրել է Իրանին Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ չփոխանցելու մասին։ ԵՄ-ն, ինչպես ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, ենթադրում են, որ այդ զենքերը կօգտագործվեն Ուկրաինայի հակամարտության ժամանակ։

ԵՄ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև Iran Air-ի և իրանական երկու այլ ավիաընկերությունների դեմ։