
Աշխարհն ուզում է ունենալ միջավայր, որը զերծ կլինի Արևմուտք կոչվողից և արևմտամետությունից․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Աշխարհն ուզում է ունենալ միջավայր, որը զերծ կլինի Արևմուտք կոչվողից և արևմտամետությունից․ ABC media-ի հարցին ի պատասխան հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Զարմանալի է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիա բերած, պատերազմի հեղինակ, հանցագործությունների հեղինակ, պատերազմներ ու ցեղասպանություններ ֆինանսավորող երկրի նախագահը հավակնում է Խաղաղության նոբելյան մրցանակի: Սա մի երկիր է, որին պատերազմն անհրաժեշտ է իր գոյությունն ապահովելու համար։ Դուք տեսնում եք, որ այս երկիրն ու սիոնիստական ռեժիմը հարվածում են Գազային, Քաթարին և այլն։ Նրանք Իրանին հարվածեցին, ստեցին, թե պատճառը միջուկային օբյեկտներն էին: Սիրիայում չկան նման օբյեկտներ, այդ դեպքում ինչո՞ւ պատերազմ սկսեցին նրանց դեմ»,-ասաց դեսպանը։
ABC media-ի մյուս հարցին՝ ի՞նչ խնդիրներ էին Ձեր առջև դրված, որոնք չկարողացաք Հայաստանում իրագործել, դեսպանն արձագանքեց․ «Խնդիրները, որ իմ առջև դրվել էին մինչև իմ՝ Հայաստան գործուղումը, փորձել եմ կատարել, դրա մասին վկայում են Ձեր իշխանությունների արձագանքները։Խնդիրներ, այո՛, եղել են, բայց խնդիրները մեզ համար խնդիր չէին»։