
Իսրայելի բնակիչները չեն կարողանում դուրս գալ ապաստարաններից․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի
Շատ խառն է վիճակը, չենք կարողանում ապաստարաններից դուրս գալ, 10 րոպեն մեկ օդային տագնապի ազդանշանն է միանում։ Մարդիկ ստիպված են կես ժամը մեկ իջնել ապաստարաններ. ABC Media-ին հայտնում է Իսրայելում բնակվող Արսեն Շպիլբերգը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իսրայելն ու ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանն ի պատասխան հարյուրավոր հրթիռներ է ուղարկել դեպի Իսրայել, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։
Պայթյունների ձայներ են լսվել Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում, ԱՄԷ-ում, Սիրիայում։ Երկրների մեծ մասը փակել է իրենց օդային տարածքները։


