
«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում պայթյունների պատասխանատվությունը
«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը. տեղեկացնում է Reuters-ը՝ ահաբեկչական կազմակերպության Տելեգրամյան ալիքներին։
Հիշեցնենք, որ երեկ Իրանի Քերման քաղաքի գերեզմանատան մոտ 2 պայթյուն տեղի էր ունեցել՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի արարողության ժամանակ:
Պայթյունների հետևանքով, պաշտոնական տվյալներով զոհվել է 84 մարդ, վիրավորվել 284-ը: